Արա Բաբլոյանը հարցաքննության է կանչվել իր նախընտրած ժամին. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Thumbnail

Արա Բաբլոյանը օրենքով սահմանված կարգով հրավիրվել է հարցաքննության։ Նա հրավիրվել է առավոտյան, սակայն հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16։00֊ին, հարցաքննությունն էլ իր խնդրանքով ընդհատվել է հաջորդ օրը ներկայանալու պայմանով:

Այս մասին ՀԺ-ին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Արա Բաբլոյանը ստիպված է եղել կիսատ թողնել վիրահատությունը՝ ՀՔԾ ներկայանալու համար: