Արման Սարգսյանը պաշտոնների նշանակելու և ազատելու հրամաններ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Արման

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Արման Սարգսյանի հրամանի համաձայն՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Ջանիկ Մարությանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ:

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Լաերտ Խաչատրյանը: