Հայտնիներին «քսմսվել» սիրող փուչիկ կենսագրությամբ մարդը Սերժ Սարգսյանին անվանել է «վախկոտ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

.

Ասում եմ, կարո՞ղ է սույն գազանն է հոշոտել էն մուֆլոններին եւ կենգուռուներին, ախր շաաատ ուժեղ տիպ է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած կարծիքին։

Աշոտյանը գրել է. «Մարդ, ով իր թիմի ներսում էլ ավելի ատելի է ու չսիրված, քան դրսում, ում քաղաքական կենսագրությունը փուչիկ է, ում «վզին» է մնացել իշխանության անմակարդակ սանիտարի կեղտոտ գործը, ում բյուրեղյա երազանքները սկսվում եւ ավարտվում էին իրենից ավելի խելացի ու հայտնի մարդկանց «քսմսվելով» ու հաճոյանալով, ով մեր նախկին պատգամավորներից մեկի զայրույթից այնքան էր հուզվել ու վախեցել, որ ինձ գտավ օտար-ամայի ճամփեքին ու խնդրեց բարեխոսել իր համար, այսօր Սերժ Սարգսյանին անվանել է «վախկոտ մարդ»։ Ասում եմ, կարո՞ղ է սույն գազանն է հոշոտել էն մուֆլոններին եւ կենգուռուներին, ախր շաաատ ուժեղ տիպ է, էհ ))»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news