Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

.

Christie’s աճուրդային տունը Լոնդոնում վաճառքի կհանի հանրահայտ նկարիչների գործերը «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» խորագրով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆքս»-ը, Լոնդոնի աճուրդի գլխավոր նկարները նոյեմբեր 8-10-ը կցուցադրվեն Մոսկվայում: Դրանց թվում է նաև հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու«Իսկիայի մայրամուտը»  կտավը` ստեղծված 1873 թվականին:

Այվազովսկու կտավը գնահատվում է 300-500 հազար ֆունտ սթերլինգ:

Նոյեմբերի 25-ի աճուրդի ամենաթանկ լոտը լինելու է Նիկոլայ Ֆեշինի «Մանիկյուր անող կինը», որը գնահատված է 2-ից 3 մլն ֆունտ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news