ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով «ՆԱՍԴԱՔ»-ի կայքում հրապարակված հոդվածը Հայաստանի տնտեսական բարեփոխումների մասին: Գրառումը՝ ստորև.
«Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին:
Քաղաքական նոր իմիջի կողքին ձևավորվում է մեր երկրի տնտեսական նոր իմիջը՝ Հայաստանը ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: