Unibank

Unibank Mobile

21–ամյա վարորդը Հրազդանի կիրճում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել գետում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Պետրոս Չիչյովը իր վարած ВАЗ 2109 մակնիշի 35 ՍM 288 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջից դեպի «Ֆլորենս» ռեստորանային համալիր տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Գարեգին Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տեսանյութեր

Live

Լրահոս