Նախարարն անդաստիարակ անվանել է ոչ թե ուսանողներին, այլ՝ երևույթը. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

«Անահասկանալի է, թե ինչի դեմ են բողոքում երիտասարդներն ու ինչու են պահանջում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով երիտասարդ ցուցարարների կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին` ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Նախարարությունը բավարար հիմքեր է ներկայացրել, ու բացատրել, թե ինչի համար է գումար տրամադրել  այս կամ այն միջոցառմանը կամ նախագծին, և այս առումով անհանգստանալու հիմքեր չունենք: Ինչ վերաբերում է նախարարի կողմից «անդաստիարակ» եզրույթին, ապա կարծում եմ, ընդհանուրին է ասվել: Բայց եթե որևէ մեկը վիրավորվել է այդ արտահայտությունից, ապա կարող է իրավական հարթությունում քննարկել հարցը: Ես ձեռնպահ կմնամ այդ հայտարարությանը գնահատական տալ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս