Unibank

Unibank Mobile

Խոշոր ավտովթար Երևանում. «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհին բախվել է 3 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

.

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհին, բախվել են Mercedes 222 S 63 մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Mercedes մակնիշի 35 FN 794 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZN 921 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով վթարից 2 ժամ անց դիմել է հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածներն պատմել են, որ վթարից հետո ռուսական համարանիշներով Mercedes-ի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել է վթարի մեղավորությունը բարդել վթարված մյուս ավտոմեքենաների վարորդների վրա։ Կայքի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով Mercedes-ը վարել է Գոռ Մեխակյանը, ով Ֆուտբոլի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ազգականն է։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով Mercedes-ը վարել է Գոռ Մեխակյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Տեսանյութեր

Live

Լրահոս