Unibank

Unibank Mobile

Ճապոնիան ԱԻՆ-ին աջակցում է ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման գործում

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը նոյեմբերի 14-ին հրավիրել են Հայաստանի Հանրապետությունում «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի երկրորդ նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նախօրեին ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը և ԱԻ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը հյուրընկալեցին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի և Վրաստանի գրասենյակի ներկայացուցիչներին և ծրագրի փորձագետների պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում խոսեցին կատարած աշխատանքների մասին, և պայմանավորվածություն ձեռք բերվեց միասնական համակարգող հանձնաժողովի երկրորդ նիստը հրավիրել սույն թվականի նոյեմբերի 14-ին:

Բացման խոսքով հանդես եկավ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը՝ հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի:

Այնուհետև Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Շուն Օմորին ներկայացրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և կոնկրետ «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի ընդհանուր նկարագիրը:

ՃՄՀԳ փորձագիտական խմբի գլխավոր խորհրդատու Կոիչի Շիվակուն ամփոփ ներկայացրեց առաջին փուլի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և ԱԻ նախարարության դիտողություններն ու առաջարկությունները: Կոիչի Շիվակուն շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարությանը և հատկապես տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը սերտ համագործակցության և առաջին փուլի աշխատանքները հաջողությամբ իրականացնելու համար:

Հստակեցվեց 2020 թ. փետրվար ամսին ճապոնիայում կայանալիք դասընթացի ժամկետը:

Ձեռք բերվեց պայմանավորվածություն փոփոխություններ կատարել նախասահմանված օրակարգում և ԱԻՆ ՏՀԿ վարչության կազմում ստեղծել լրատվական կենտրոն, որը կապահովի ԶԼՄ-ների հետ շուրջօրյա օպերատիվ հաղորդակցություն: Ճապոնական կողմը նախնական պայմանավորվածությամբ կարող է ապահովել տեխնիկական հագեցվածություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս