Հետախուզման մեջ գտնվող երկու քացաքացիներ ինքնակամ բաժին են ներկայացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

հետախուզում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպեր. հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 15-ին՝ ժ. 14.00-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Ներքին Շենգավիթի բնակիչ 26-ամյա մի տղամարդ, որը նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 177 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 15-ին՝ ժամը 20.00-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, կամավոր ոստիկանույուն է ներկայացել 29-ամյա մի քաղաքացի, որը 2018 թ. օգոստոսի 27-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: