Հռոմի պապը կարծում է, որ ժամանակակից աշխարհը նմանվում է Հիտլերի ժամանակներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Պապ

Ժամանակակից աշխարհում հրեաների, գնչուների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ հետապնդումները Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հիշեցնում են Ադոլֆ Հիտլերի ժամանակները:

«Երբ լսում եմ որոշ մարդկանց ելույթները, ովքեր պատասխանատու են հասարակական կարգի պահպանման համար կամ աշխատում են երկրների կառավարություններում, հիշում եմ Ադոլֆ Հիտլերի ելույթները 1934 և 1936 թվականներին»,- ասել է Պապը:

Ըստ նրա՝ հետապնդումներն ատելության մշակույթ են որոնք հետ են շպրտում մարդկությանը:
«Դա անում էին հին ժամանակներում, հիմա դրանք վերադառնում են»,- ասել է Պապը, հորդորելով՝  ուշադիր լինել և՛ քաղաքացիական, և՛ հոգևոր կյանքում: