Կառավարության առաջարկն ինձ համար վիրավորական է․ ՍԴ անդամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

«Ես նման մտադրություն չունեմ, նման առաջարկն ինձ համար վիրավորական է, և ես այն չեմ ընդունելու»։ 24News-ի հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է Սահմանադրական դատարանի անդամներին, ըստ ցանկության, վաղաժամ կենսաթոշակի ուղարկել։

«Ինչպե՞ս կարելի է վճարել չաշխատելու դիմաց։ Երբ կենսաթոշակի գնամ, պետության կողմից տրամադրվող թոշակ կստանամ, բայց չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող եմ չաշխատել, բայց աշխատավարձ ստանալ։ Դա ինձ համար անընդունելի է»,- նշեց ՍԴ անդամը։