Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակից 16 ցուցարար է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

.

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակից առնվազն 16 ցուցարարի է ձերբակալել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիաները սկսվել են 2018 թվականի նոյեմբերից, երբ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:

Արդեն մեկ տարի ամեն շաբաթ օր տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով, ինչպես նաև ցուցարարների ու ոստիկանության բախումներով: