Հայկական գորգերի արտադրությունը 26.6%-ով աճել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2019 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը:

Վերջին 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել են 26.2 տոննա գորգեր և գորգագործական արտադրատեսակներ գորգեղեն, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.6 տոկոսով:

Նշենք, որ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 20.7 տոննա գորգ:

Հիշեցնենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել է 26.3 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով։

Տեսանյութեր

Live

Լրահոս