Time-ը ներկայացրել է «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցանկը

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Թայմ

Time ամսագիրը ներկայացրել է «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցանկը։ Գրել է Meduza-ն։

Քաղաքական գործիչներից ցանկում ներառված են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը,  ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և Նոր Զելանդիայի վարչապետ Ջեսինդա Արդերնը։

Ցանկում ներառված են նաև Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ամերիկացի ֆուտբոլիստուհի Մեգան Ռապինոն, ԿՀՎ-ի անանուն սպան, որը հայտնել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսին կայացած հեռախոսազրույցի բովանդակության մասին, Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, 16-ամյա էկոակտիվիստ Գրետա Տունբերգը և Հոնկոնգում բողոքի ակցիաների մասնակիցները։

Time վարկածով  «Տարվա մարդը» կհայտարարվի դեկտեմբերի 11-ին։

2018 թ․ Time-ը «Տարվա մարդը»- «Պահապան» է անվանել լրագրողներին, որոնք «հանուն ճշմարտության լուրջ ռիսկերի են գնացել»։ Այս ցանկում ներառվել են սպանված սաուդցի Ջեմալ Խաշոգաջին՝ ամերիկյան Capital Gazette հրատարակությունից, ֆիլիպինցի Մարիա Ռեսսան և Մյանմայում Reuters-ի լրագրողներ՝ Վա Լոն ու Կյա Սո Օօ-ն։

Տեսանյութեր

Live

Լրահոս