ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել Լիբիա թուրքական զորքեր ուղարկելու հնարավորությունը, եթե այդ երկրի կառավարությունը հանդես գա նման խնդրանքով:
Էրդողանը և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի մասը, նոյեմբերի վերջին ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության և ծովային գոտիների վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր:
Հունաստանը, Եգիպտոսը և Լիբիայի արևելքում նախագահող Ներկայացուցիչների պալատը թուրք-լիբիական հուշագրերն անվանել են անօրինական և անվավեր: Ուրբաթ Աթենքում Լիբիայի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ, նրան Հունաստանը լքելու համար տրվել է երեք օր: