ԱԺ հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել բանակի մարզական ակումբները վերականգնելուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

զինվոր

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն ընդունել է ՊՆ-ի առաջարկած նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է վերաբացել բանակի մարզական ակումբները։

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ թեև այդ ակումբներում մարզիկների տեղերը սահմանափակ են լինելու, բայց իրենք խորհրդակցելու են մարզական ֆեդերացիաների հետ համալրումների հարցում։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ եթե հասցնեն, ապա, այս զորակոչից սկսած, ակումբներում ծառայության նշանակելու համար իրենք կընտրեն նորակոչիկներին։