Աղքատ ենք, քանի որ մի քանի անգամ ավելի փոքր են օգտագործում եղած հնարավորություննները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«2019թ․-ը Տավուշի համար նախանշված ծրագրերի իրականացման տեսանկյունից հաջող էր։ Գրեթե բոլոր ծրագրերը ընթացքի մեջ են»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Մարզպետը, ներկայացնելով մարզում կատարված ու առաջիկայում նախատեսվող աշխատանքերը, վստահեցրել է, որ դա շատ լավ հիմք է 2020 թվականին բազմապատկելու այն ծրագրերն ու ջանքերը, որոնք գործադրվել են այս տարի։ Նրա խոսքով՝ իրենց համար առաջնահերթ է եղել տնտեսական զարգացումը։

«Կան ընթացակարգային խնդիրներ՝ քաղաքաշինական, կադաստրային բնույթի։ Ընթացակարգերը հատուկ շատ խրթին են եղել, որպեսզի այդ մեխանիզմներն աշխատեն հիմնականում կոռուպցիոն ճանապարհներով, որ մեկ զանգով կարողանային հարցեր լուծել»,- ասել է նա։

Չոբանյանը տեղեկացրել է, որ Տավուշում իրականացվում են մեծածավալ սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված են հատկապես կրթության ոլորտին։ Մարզպետը հատկապես կարևորում է այս հանգամանքը՝ շեշտելով, որ այն երկարաժամկետ և մեծ արդյունք ունեցող նախաձեռնություն է։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս