Եղիսաբեթ 2-րդը Բորիս Ջոնսոնին հանձնարարել է նոր կառավարություն կազմել․ brexit կլինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

բորիս

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին դեկտեմբերի 13-ին հվարչապետ Բորիս Ջոնսոնին նոր անձնարարել Է կառավարություն կազմել։ Խոսքը ձևական արարողության մասին է, որի ժամանակ  հաղթողը միապետից նախարարների կաբինետը գլխավորելու թույլտվություն Է ստանում: Թագուհու հետ Ջոնսոնի հանդիպումը տևել Է կես ժամ, ինչը, ըստ դիտորդների, ավելի շատ Է, քան սովորաբար լինում Է նման դեպքերում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Հանդիպումից հետո վարչապետը վերադարձել Է Դաունինգ-սթրիթի պաշտոնական նստավայր: Բրիտանացի պահպանողականներն ընտրություններում տեղերի մեծամասնություն են նվաճել Համայնքների պալատում: Վերջին տվյալների համաձայն՝ պահպանողականները 364 տեղ են ստացել 650-տեղանոց ստորին պալատում, լեյբորիստները՝ 203, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 48, լիբերալ-դեեոկրատները՝ 11 տեղ, Ջոնսոնը, դեկտեմբերի 13-ին ելույթ ունենալով ընտրողների առջև, հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունը սահմանված ժամկետում Եվրամիությունից դուրս կգա որպես մեկ ամբողջություն, Brexir-ը կիրականացվի մինչև 2020-ի հունվարի 31-ը:

«Մենք Brexit-ը կիրականացնենք սահմանված ժամկետում՝ մինչեւ հունվարի 31-ը, առանց որևԷ «բայցերի», «եթեների» կամ «գուցեների»: Միացյալ Թագավորությունը որպես մեկ ամբողջություն դուրս կգա Եվրամիությունից՝ իրեն վերադարձնելով հսկողությունը, օրենքների, սահմանների, ֆինանսների, առեւտրի եւ ներգաղթի համակարգի նկատմամբ»,-ասել Է Ջոնսոնը:

Կառավարության ղեկավարը նաեւ նշել Է, որ դեկտեմբերի 12-ին երկրում կայացած ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման սպառնալիք այլևս չկա:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս