Թալանչիներին բռնելու սկիզբը էպիզոդ էր, գլխավորը մնում է իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

«Համակրանքով ընդունեցի գողերին, թալանչիներին բռնելու, կոռուպցիան վերացնելու միտումը, որ լավ բանի սկիզբ էր դրվում, բայց դա էպիզոդի, երկրորդական կարգի վրա մնաց, գլխավորը մնում է իշխանությունը,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը,- իշխանությունը պարտավոր է ժողովրդին տված խոստումն իրագործել գոնե կես չափով, քսան տոկոսով, բայց այդպիսի բան չկա և դա ցավալի է։ Երբ դուրս եմ գալիս փողոց՝ ժողովուրդն ամեն օր ինձ պատմում է, թե ինչ ստի մեջ է ապրում։ Ասում եմ՝ ոչինչ, դուք եք արել, չէ՞, ինքներդ էլ վայելեք»։

«Ժամադադարը» հյուրընկալվելով Դավոյանի բնակարանում՝ անդրադարձել է բանաստեղծի անցած գրական ճանապարհին և 80 ամյակի առիթով մոտ ժամանակում տպագրվող նոր բանաստեղծությունների ժողովածուին։

Անդրադարձել է նաև Քոչարյանին ուղղված Դավոյանի աղմկահարույց ամանորյա շնորհավորանքին․ «Այո, շնորհավորել եմ Ռոբերտ Քոչարյանի Սուրբ Ծնունդը և Նոր տարին։ Ի՞նչ է, իրավունք չունե՞մ, ի՞նչ է, այդ մարդն արժանի չէ՞»,- ասել է բանաստեղծը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։