Դավիթ Հարությունյանը և Արմեն Աշոտյանը հյուրընկալել են Թոմաս Շրապելին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

բակո

Այսօր «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը եւ հիմնադրամի արտաքին քաղաքականության եւ անվտանգության ուղղության ղեկավար Արմեն Աշոտյանը հյուրընկալել էին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Դր. Թոմաս Շրապելին: Այս մասին տեղեկանում ենք «Լույս» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Պարոն Շրափելը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել հիմնադրամի ընթացիկ գործունեությանը։

Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «Լույսի» ոլորտային ծրագրերը, ինչպես նաեւ հետազոտական աշխատանքները մի շարք ուղղություններով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հիմնադրամների միջեւ հետագա համագործակցության ուղիները եւ պայմանավորվեցին զարգացնել գործընկերային կապերը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս