Դիմակավորված անձինք շենքի բակից տարել են Նարեկ Սամսոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

.

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի անդամ Աիդա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ շենքի բակից բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին:

«Դիմակավորված անձինք շենքի բակից տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին»,- ասված է գրառման մեջ:

Տեղեկացնենք, որ իրվապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով։

«Ոստիկանությունից ինձ հայտնեցին, որ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կսկածանքով», - գրել է Բաբայանը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս