Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

.

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

Որևէ բեկում դժվար թե լինի: Ամենայն հավանականությամբ, առաջիկա երկու տարին համեմատաբար հանդարտ ժամանակահատված է լինելու։ Ընտրությունների ժամանակաշրջան է սկսվում։ Բացի դրանից` գուցե լինեն լուրջ փոփոխություններ Ադրբեջանի իշխանական բուրգում։ Դիրքորոշման կարծրացում մենք պետք է սպասենք երկու տարուց։

Այդ ընթացքում պետք է զորացնենք բանակն ու ամրապնդենք եռամիասնությունը։ Խաղաղության ու կայունության բանալին դա է»:

Տեսանյութեր

Live

Լրահոս