Ռուսաստանը դադարեցնում է Չինաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

չինաստան

Փետրվարի 3-ից Չինաստանի հետ Ռուսաստանի երկաթուղային հաղրդակցությունը կդադարեցվի։ Այդ մասին հայտնում է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը։ Որոշման պատճառը Չինաստանից Ռուսաստան կորոնավիրուսի տարածումը կանխելն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկման համաճարակ, որին արդեն զոհ է գնացել 350-ից ավելի մարդ, վարակակիրների թիվը հատել է 17 հազարը։ Հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է։ 

Համաճարակի աշխարհագրությունը օրեցօր ընդլայնվում է․ կորոնավիրուսով վարակվածներ են ախտորոշվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, Թուրքիայում, Վրաստանում։