Շատ լավ լուր․ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021-ի տարեկան ժողովի անցկացման վայր․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ օրն սկսում է լավ լուրով։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ բոլորիս աշխատանքային օրը սկսել մի շատ լավ լուրով։ Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021 թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։

Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն՝ 2021 թ․ գարնանը Հայաստանը լինելու է #ՎԶԵԲ 69 անդամ երկրների, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարևոր ձեռքբերում է ու թե՛ քաղաքական թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական է։

Եվ հենց այս պահից սկսում ենք աշխատել միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար»,-գրել է Ավինյանը։