Ուկրաինայի միջազգային ավիաուղիները դադարեցրել է Չինաստանի հետ օդային կապը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

.

Ուկրաինայի միջազգային ավիաուղիները կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ընկերության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Այսօր ավիաուղիներն իրականացրել է վերջին չվերթը Սանյա-Կիև ուղղությամբ և դադարեցրել օդային հաղորդակցությունը Ուկրաինայի և Չինաստանի միջ»,- ասված է հրապարակման մեջ:

Չինաստանում տարածվող կորոնավիրուսի հետևանքով մահացել է արդեն 425 մարդ, դրանով վարակվել ավելի քան 20,4 հազարը: