«Ազատ հայրենիք - ՔՄԴԿ» դաշինքի ցուցակի առաջին չորս անունները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք - ՔՄԴԿ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 4 համարի անունները հայտնի են։ 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ 

«Ազատ հայրենիք - ՔՄԴԿ» դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորեն

ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, Կարեն Դանիելյանը, Արամ Հարությունյանը և Էլեոնորա Ավանեսյանը։

Հաջորդիվ կհրապարակենք բոլոր 65 թեկնածուների անուն ազգանունները»,- գրել է Պողոսյանը։