Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 24-25 ընկած ժամանահատվածում կլինի Ադրբեջանում։

Իր կատարելիք պաշտոնակա այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը հանդիպելու է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Գրել է Ermenihaber-ը։

Նախատեսվում է, որ ղեկավարները մասնակցելու են թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին։ 

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։