Ավտոբուսներից մեկի սրահից հափշտակել էին բջջային հեռախոս․ գրպանահատը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը գրպանահատության դեմ։ Ներկայացնենք վերջերս բացահայտված երկու դեպք։

Փետրվարի 23-ին մի քաղաքացուհի ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ գողացել են իր բջջային հեռախոսը։ Հաղորդումը ստանալուց 3 օր անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 44-ամյա մի բնակչի։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հաջորդ ահազանգը փետրվարի 25-ին ստացվեց ոստիկանության Արմավիրի բաժնում։ Տուժած քաղաքացուհին հայտնում էր, որ Երևանում, ավտոբուսներից մեկի սրահում հափշտակել են իր բջջային հեռախոսը։

Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին փետրվարի 26-ին։

Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկվեց Կապանի 54-ամյա մի բնակիչ։ Նա խոստովանեց կատարածը։

Գողոնը հայտնաբերվել է։

Նախապատրաստվում են նյութեր։