Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերի վերականգնման խնդիր այս պահին չկա․ Էդուարդ Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թվայնացնում է և՛առկա և՛ արխիվային նյութերը, Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի Մարտի 1-ի վերաբերող կորած և վերականգնված նյութերի մասին հարցին:

Բաբաջանյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարից հետաքրքրվել է, թե արդյոք ԱԱԾ-ի ձեռքի տակ նյութերը թվայնացվում են, որպեսզի այդպիսի կորուստներ չլինեն։

Մարտիրոսյանը պատասխանել է, որ թվայնացման գործընթացը տևական ժամանակ է իրականացվում է, թվայնացվում է նաև ԱԱԾ արխիվը․

«Թվայնացման գործընթացը շարունակվում է: Իսկ Մարտի 1-ին վերաբերող գործերի հետ կապված, փաստթղթերի վերականգման խնդիր մենք այս պահի դրությամբ այստեղ չենք տեսնում»։