Հունաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 10-րդ դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

կորոնավիրուս

Հունաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է նոր կորոնավիրուսով վարակվելու տասներորդ դեպքի մասին։ Ըստ աղբյուրի՝ Պատրախում մի կին է հիվանդացել:

«Նա հույն կին է, որը սերտ կապի մեջ էր իններորդ վարակվածի հետ, նաև դեպի Իսրայել և Եգիպտոս ճանապարհորդողների խմբի անդամ էր: Հիվանդն իրեն լավ է զգում, նրան տեղափոխվել են Պատրախի հիվանդանոց», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 96577, մահացածներինը՝ 3310, ապաքինվածներինը՝ 53708, վարակը ներթափանցել է 85 երկիր։