Մարդու ճակատագիրը որոշող դատավորը 35 տարեկանից ոչ պակաս պիտի լինի․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Ծառուկյան

Երիտասարդները մեր արժանի փոխարինողներն են, կողմնակիցն եմ նրանց, բայց 25 տարեկանը չի կարող մարդու ճակատագիր որոշել։ Այս մասին լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից 25 իջեցնելուն:

Ըստ Ծառուկյանի՝ 25 տարեկանից թող լինեն դատավորներ, բայց տնտեսական, փաստաթղթերի հարցերով, բայց մարդու ճակատագիրը որոշելու համար 35 տարեկանից ոչ պակաս պիտի լինեն։

 Խմբակցության ղեկավարը կոչ է արել ծանոթնալա միջազգային փորձին․

«Մենք վերևից աստղեր չեն իջեցնում, իրականությունն է: Ուզում են բան փոխել, թող միջազգային նորմերից օգտվեն՝ Ամերիկայի, Անգլիայի պես երկրներից»։