«Չեմ սիրում էդ խոսքերը»․ Վարդան Ղուկասյանը դեմ է «պատերին ծեփելուն» ու «ասֆալին փռելուն»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

վարդան

ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի ցանկանում մեկնաբանել Արամ Վարդանյանի տանը ոստիկանական գործողություններ կատարելու հանգամանքը։ 

«Այս դեպքի առումով ոչինչ չեմ կարող ասել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Վարդան Ղուկասյանը՝ ընդգծելով, որ պետք է նախ ապացուցել մեղասագրվող հանցանքը, հետո պատասխանատվության ենթարկել:

«Էդ «պատերին ծեփել», «ասֆալին փռել»... դրանց միանշանակ դեմ եմ, չեմ սիրում էդ խոսքերը, մանավանդ, որ վարչապետն է ասում: Բոլորս ենք կողմնակից ու սպասում ենք, որ հանցագործները, երկիրը թալանածները պատժվեն և սպասում ենք, բայց մշտապես ասում ենք, որ մարդը ինչ անում է, թող ապացուցեն, հետո դատեն», - ասել է Ղուկասյանը: