Այս իշխանությունն ընտրություններին մեծ տեղ է հատկացնում ասֆալտին փռմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Արսեն Բաբայան

«Ոչ»-ի շտաբի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ասում են գործող քաղաքական իշխանությունները մի քանի գլուխ բարձր են նախկիններից։ Եթե նախկիններն ընտրություններից առաջ միայն ասֆալտապատում էին անում, ապա այս իշխանությունները մեծ տեղ են հատկացնում հատկապես ասֆալտին փռման աշխատանքներին։ Տեսնենք ժողովուրդը կգնահատի՞ դա։

Ընդ որում մեծ ուշադրություն է դարձվում ասֆալտին փռման թողունակության (թե ճանապարհի տվյալ հատվածում քանի ընդդիմադիր է հնարավոր փռել ասֆալտին) բարձրացմանը»։