Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կորոնավիրուս

Ռուսաստանում մարտի 7-ին կորոնավիրուսով վարակման  4 նոր դեպք է գրանցվել, վարակվածների թիվը հասել է 14-ի։

Երեք դեպք գրանցվել է Լիպեցկում, մեկ դեպք՝ Սանկտ Պետերբուրգում:

Վարակված բոլոր քաղաքացիները վերադարձել են Իտալիայից և հոսպիտալացվել են ու գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում:

Կորոնավիրուսով վարակված անձնանց թվում կան Չինաստանի, Ռուսաստանի, Իտալիայի քաղաքացիներ: