Միհրան Հակոբյանը հրավիրվել է քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Միհրան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ծանուցագիր է ստացել քննչական կոմիտեից՝ հարցաքննության ներկայանալու։

«Արդեն մի տեսակ վատ էի զգում, որ ոչ մի գործով չեմ անցնում: Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ: Ավելի ուշ կտեղեկացնեմ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունեմ ես այդ գործի հետ»,-գրել է Միհրան Հակոբյանը: