Հունաստանում կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել, վարակվածների թիվը 90 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

 

կորոնավիր19
Reuters գործակալությունը, հղում անելով Հունաստանի առողջապահության նախարարությանը, գրում է, որ Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը, որը 66-ամյա տղամարդ է, կրոնական ուխտագնացության էր մեկնել Եգիպտոս, Իսրայել և վերադարձել էր փետրվարի վերջին:

Նշենք, որ Հունաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի հասել է 99-ն է, ապաքինվածներ դեռ չկան։

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 4637 մարդ, ապաքինվել է 68301 մարդ, վարակը տարածվել է 125 երկրում։ Վարակակիրների թվով Չինաստանին հաջորդում է Իտալիան՝ 12462 դեպքով, որտեղ արդեն երկրի մակարդակով կարանտին է հայտարարվել։