Հունաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստում ստացած քաղաքացու մահվան երկրորդ դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Կորոնավիրուս

Հունաստանում գրանցվել Է կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում ստացած մարդու մահվան երկրորդ դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:

Օգոստոսի 22-ի գիշերը Զակինտոս կղզու հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մահացել Է 77-ամյա մի տղամարդ: Նա կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված բաժանմունք Էր ընդունվել հուլիսի 30-ին, օգոստոսի 10-ից միացված Է եղել արհեստական շնչառության սարքին, հաղորդել Է հեռուստաալիքը:

«Տղամարդը պատվաստում ստացել Էր, բայց նրա իմունիտետը չափազանց թույլ Էր շատ լուրջ հիմնական հիվանդության պատճառով, որի դեմ, հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն, նա ստացել Է ուժեղ ներգործող դեղամիջոցներ, որոնք զգալիորեն ազդել են պատվաստանյութի արդյունավետության վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում ստացած եւ հիմնական հիվանդություններ չունեցող հիվանդի մահվան առաջին դեպքի մասին օգոստոսի 16-ին հայտնել Է Սալոնիկի «Պապանիկոլաու» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի երկրորդ բաժանմունքի տնօրեն Նիկոս Կապրավելոսը:

Նա դա բացառություն Է համարել: Հունաստանում օրական հայտնաբերվում Է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 3 հազար դեպք:

Օգոստոսի 22-ի տվյալներով, երկրում համավարակի սկզբից ի վեր ախտահարվել Է գրեթե 560 հազար մարդ, մահացել Է 13 հազար 384 մարդ:

Մոտավորապես 11 մլն բնակչություն ունեցող երկրում արվել Է կորոնավիրուսի դեմ 11,15 մլն պատվաստում: Առնվազն մեկ չափաբաժին ստացել Է 5,9 միլիոն քաղաքացի, լրիվ պատվաստվել Է 5,61 միլիոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԿԿ