Հունաստանը կրկին երկարաձգել է ներքին և միջազգային ավիաչվերթների սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

կոր

Հունաստանը կրկին երկարաձգել է ներքին ավիաչվերթների սահմանափակումները մինչև ապրիլի 12-ը, իսկ միջազգային չվերթները՝ մինչեւ ապրիլի 19-ը. պատճառը կորոնավիրուսով վարակվածների թվի աճն է, գրում է Reuters-ը:

Ըստ գործող սահմանափակումների՝ Հունաստան ժամանողները պետք է ներկայացնեն 72 ժամ առաջ կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխան և անցնեն կորոնավիրուսի ընտրողական թեստավորում: Նրանք պետք է նաև 7 օր ինքնամեկուսացած մնան: Իսրայելցի ուղևորները, որոնք պատվաստվել են Հունաստան գալուց 2 շաբաթ առաջ, ըստ երկու երկրների միջև զբոսաշրջության մասին երկկողմանի համաձայնագրի, ինքնամեկուսացման կարիք չեն ունենա:

Նշենք, որ համավարակի ընթացքում երկրում հայտնաբերվել է ավելի քան 273 հազար դեպք, մահացել է մոտ 8400 մարդ: Հունաստանում դպրոցները, ոչ առաջնային անհրաժեշտության խանութներն ու ռեստորաններն այս պահին դեռ փակ են: 

--00—ԼՄ