«Վարակված իտալացու հետ եմ շփվել»․ Նորքի ինֆեկցիոնում հերթ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

24News-ի թղթակցին հաջողվել է նկարահանել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ստուգման համար հերթի մեջ կանգնած այցելուների գանգատներն ու ստուգող բժշկի ցուցումները։

Հերթի մեջ կանգնածների թվում է եղել մի երիտասարդ, որը նախկինում շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված իտալացու հետ․ նա ուղարկվել է մանրակրկիտ բուժզննության։

Այն հիվանդները, որոնք ուղղակի շփում չեն ունեցել վարակվածների ու նրա շփման շրջանակի մարդկանց հետ, ուղարկվել են տուն։

«Էստեղ գտնվելով՝ ավելի մեծ ռիսկի եք ձեզ ենթարկում», -ասել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժաշխատողը։

Նշենք, որ 24News-ի թղթակիցը ևս գանգատներով դիմել էր 18-րդ պոլիկլինիկա, ջերմաչափում անելուց և թոքերը լսելուց հետո նրան հորդորել են գնալ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ «Նորք»-ում, սակայն, կորոնավիրուսի թեստսվորման անհրաժեշտություն չեն տեսել և խորհուրդ են տվել բուժումը շարունակել պոլիկնինիկայի բժշկի վերահսկողությամբ։