Պատգամավորներին և աշխատակիցներին ԱԺ անցակետում անվճար դիմակներ կհատկացվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անցակետերում անվճար տրամադրվելու են պատգամավորներին և աշխատակիցներին։

«ՀՀ Ազգային Ժողովի հարգելի՛ պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը:

Խնդրում եմ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները:

ՀՀ Ազգային ժողովի հարգելի՛ այցելուներ, խնդրում եմ մուտք գործեք Ազգային ժողովի շենք՝ միայն ձեզ հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ:

Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին»,-գրել է նա: