Իմ նկատմամբ գործողությունները ճնշում են ԶԼՄ-ի վրա․ Արմեն Թավադյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

Թավադյան

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորումը հեռուստաալիքին վնասելու նպատակ ուներ։ Այս մասին լրագրողներին ասել է 5-րդ ալիքի գործադիր տնօրեն ՀարությունՀարությունյանը։

«Մեր կասկածներն առ այն, որ մեր հեռուսաընկերության սեփականատերը կալանվորվել է հատուկ 5-րդ ալիքին վնասելու, աշխատանքները դժվարացնելու, մեր լրագրողներին անհարմար վիճակի մեջ դնելու պատճառով ապացուցվեցին, երկու կարծիք այստեղ արդեն չունենք», - ասել է նա։

Ըստ նրա՝ այս ժամանակահատվածում հեռուստաալիքը դժվար օրեր է ապրել նաև ֆինանսական առումով։

Արմեն Թավադյանն իր նկատմամբ գործողություններն անօրինական և անհիմն է որակել ․

«Այդ ամենը կատարվել է նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ի վրա, որից մեկի սեփականատերը ես եմ։ Սա ճնշում է խոսքի ազատության վրա»։