ՀՀ-ում ավտոճանապարհները անցանելի են, մարզերի որոշ շրջաններում ձյուն է տեղում. Լարսը փակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 17:27-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
 
Տավուշի, Լոռու մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: