Բասքեթբոլի ազգային ասոցիացիայի ևս մեկ խաղացողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

քևին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բրուքլին Նեթս» ակումբի խաղացող Քևին Դյուրանտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Կորոնավիրուսով վարակի մասին հայտնել է հենց ինքը,- հաղորդում է The Athletic-ը:

Չնայած այս ամենին՝ Դյուրանտն իրեն լավ է զգում:

Դյուրանտից բացի, կորոնավիրուս հայտնաբերվել է նաև ևս երեք խաղացողի մոտ, սակայն ախտանիշներ նկատվել են նրանցից ընդամենը մեկի մոտ:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Բասքեթբոլի ազգային ասոցիացիան անորոշ ժամանակով դադարեցրել էր առաջնությունները: Պատճառը «Յուտա Ջազ» ակումբի բասքեթբոլիստի կորոնավիրուսով վարակվելն էր: