Ուժի մեջ է մտել ՀՀ-ՌԴ ցամաքային և օդային հաղորդակցության սահմանափակումը . ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

հհռդ

«Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ և ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջև ցամաքային և օդային հաղորդակցությունը»։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ»,- ասված է հայտարարության մեջ։