Հայաստանը շուտով կունենա իմունիտետ որոշող թեստեր. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

թորոսյան

«Ազատության» հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանը շուտով կունենա իմունիտետ որոշող թեստեր. «ՌԴ-ի մեր գործընկերները մեզ կհատկացնեն, և արդեն կկարողանանք իմունոգլոբինները որոշել»,- նշել է Թորոսյանը: 

Նրա փոխանցմամբ՝ կային շատ թույլ ինֆորմատիվ ռապիդ թեստեր. «Հիմա կունենանք իմունիտետը որոշելու իսկական ճշգրիտ թեստեր»,- հավելել է նախարարը: