Հանրաքվեին մասնակցելու մարդկանց ոգևորությունը որոշակիորեն կնվազի. Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այն տեսակետին է, որ քաղաքական, հանրային դեմքերը թեև որոշակի սրբագրումներ արել են իրենց խոսքում, բայց ամբողջությամբ մի կողմ չեն դրել այն բառապաշարը, որ այս օրերին կարող է խուճապ առաջացնել:

24News-ի հետ զրույցում նա ասաց՝ համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե կորոնավիրուսը կարող էր հարմար պատրվակ լինել իշխանությունների համար, որպեսզի չեղարկեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: «Պարզ է՝ ժամանակը մեր օգտին չի աշխատելու, ու մարդկանց՝ հանրաքվեին մասնակցելու ոգևորությունը որոշակիորեն նվազելու է»,- նշեց Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։