Կորոնավիրուսը հարմար պատրվակ էր 1-2 ամիս հավելյալ պաշտոնավարողների համար. Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը վստահ է՝ եթե վիրուսը չլիներ, շռնդալից հաղթանակ էին տանելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: 24News-ի հետ զրույցի ժամանակ պատգամավորը կարծիք հայտնեց, որ «այո»-ն չպատկերացրած մեծ թիվ էր գրանցելու:

Պապոյանը անիմաստ է համարում այն մեկնաբանությունները, թե իշխանության համար հարմար պատրվակ էր կորոնավիրուսը, որ չեղարկի հանրաքվեն: Պատգամավորի կարծիքով, կորոնավիրուսը հարմար առիթ էր ոմանց համար 1-2 ամիս հավելյալ պաշտոնավարելու:

Մանրամասները՝ տեսանյութում։