Կորոնավիրուսով պայմանավորված՝ Արցախում հորդորում են ՀՀ մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News  

Հայաստան-Արցախ

Արցախ/ տեղեկատվական շտաբը հորդորում է ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում:

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ, Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում»,- ասված է հայտարարությունում: