Գրիգորյանը միջազգային գործընկերներին առաջարկել է միավորել ջանքերը, դարձնել ավելի թիրախային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

մհեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է ՀՀ պարետատան, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի զարգացման գործընկերներ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանս: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչությունից:

Տեսակապի միջոցով կազմակերպված քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները և առաջարկել միավորել ջանքերը դրանք ավելի արդյունավետ և թիրախային դարձնելու համար:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է միջազգային գործընկերների աշխատանքների համակարգման գործընթացը և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝  ուղղված կորոնավիրուսային հիվանդության տարածմանը:

Քննարկման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացնող հակահամաճարակային միջոցառումները:

Միջազգային մի շարք գործընկերներ ներկայացրել են առկա իրավիճակում իրենց կազմակերպությունների արագ արձագանքնման աջակցության գործիքակազմն ու հնարավորությունները:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս կարևոր փուլում Հայաստանի կողքին լինելու համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս